Մակեդոնիայում «հագցրել են» Պրոմեթեւսի արձանին, որը տեղադրված է մայրաքաղաքում` խորհրդարանի շենքի առջեւ: Արձանի հայտնվելուց մի քանի օր անց մերկ հերոսի բրոնզե մարմնին բրոնզե ծածկոց է հայտնվել: Տեղական քաղաքապետարանը հայտնել է, որ դա արվել է կանացի հասարակական կազմակերպությունների մի քանի բողոքներից հետո, որոնց իբր վիրավորել էր արձանի մերկությունը:
Քանդակագործ Թոմե Աջիեւսկին համաձայնել է փոփոխություններ մտցնել նախնական նախագծում, վստահեցնում են իշխանությունները, հաղորդում է ռադիո «Մայակը»:
Պրոմեթեւսի արձանը արձանախմբի մաս է, որը նվիրված է «Մակեդոնիայի ընկած հերոսներին» եւ որն աստիճանաբար կտեղադրվի խորհրդարանի դիմաց:




























