Ավելի քան 200 հազար մարդ ստորագրել է ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերության ղեկավարի պաշտոնում Ջենսեն Հուանգին վերականգնելու պահանջով հանրագիրը։ Այս մասին են վկայում նոյեմբերի 19-ին «Stand with Jensen» ստորագրահավաքի կայքում հրապարակված տվյալները։
«Վերադարձրեք Ջենսենին, քանի դեռ անկախ հետաքննությունը պարզում է փաստերը։ Դուք չեք կարող համոզիչ ապացույցներ ներկայացնել այն մասին, որ նրա պաշտոնանկությունը բխում է Nvidia-ի շահերից», — ասվում է ընկերության տնօրենների խորհրդի անդամներին ուղղված նամակում։
Երևանի ժամանակով 05:10-ի դրությամբ հանրագրին աջակցել էր գրեթե 201,6 հազար մարդ։ Ստորագրողների զգալի մասն անմիջականորեն առնչվում է ընկերության գործունեությանը։ Մասնավորապես, հանրագիրը ստորագրել են Nvidia-ի 10,1 հազար գործող աշխատակից և 105,1 հազար բաժնետեր։
Ստորագրահավաքի ևս 84,4 հազար մասնակից կայքում նշված է որպես Հուանգի աջակից, իսկ 1,8 հազարը՝ որպես ընկերության նախկին աշխատակից։





























