ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ արդյունավետ հանդիպում անցկացնել և լավ արդյունքի հասնել։
«Անհամբեր սպասում ենք մեր հանդիպմանը։ Մենք միմյանց ճանաչում ենք արդեն երկար տարիներ։ Այսօր կհանդիպենք, և հուսով եմ՝ արդյունավետ հանդիպում կանցկացնենք։ Այնուհետև նախատեսված է երկրորդ հանդիպումը։ Լավ արդյունքի հույս ունեմ», - ասել է Թրամփը հինգշաբթի՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ երկկողմ հանդիպման մեկնարկից առաջ։
Ռուսաստանի նախագահը հանդիպման մեկնարկից առաջ զերծ է մնացել որևէ հայտարարություն անելուց։





























