ԱՄՆ վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման սկզբում նրան իր ընկերն է անվանել։

«Ո՞վ է սա։ Սա իմ ընկերն է», - ժպիտով նշել է Թրամփը՝ հանդիպման սկզբում շարժվելով դեպի Ռուսաստանի առաջնորդը։ «Ուրախ եմ ձեզ տեսնել», - երկու անգամ ընդգծել է ԱՄՆ նախագահը՝ սեղմելով իր ռուս գործընկերոջ ձեռքը։

Երկու առաջնորդների կարճատև հանդիպումն ընթանում է Շենչժենում՝ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ եռակողմ հանդիպման նախօրեին։