Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում տևել է մեկ ժամից պակաս, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այն սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 12։15-ին։ Պուտինն ու Թրամփը ԱԽՏՀ գագաթնաժողովում կայացած երկկողմ հանդիպման արդյունքներով ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարություններ չեն արել։

Սա Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների ութերորդ առերես հանդիպումն է Թրամփի նախագահական երկու ժամկետների ընթացքում և երկրորդը՝ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Նախորդ անգամ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հանդիպել էին 15 ամիս առաջ՝ 2025 թվականի օգոստոսին, Անքորիջում։