Հինգշաբթի առավոտյան նավթի գները փոքր-ինչ փոփոխվում են տարբեր ուղղություններով․ ներդրողները գնահատում են ԱՄՆ-ում նավթի պաշարների վերաբերյալ տվյալներն ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները թանկացել են 0,19 դոլարով (0,21%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 92,14 դոլարի։ Չորեքշաբթի Brent-ն էժանացել էր 1,19 դոլարով (1,28%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,95 դոլարի։
Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,11 դոլարով (0,13%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 82,15 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանի ընթացքում դրանց գինը նվազել էր 2,75 դոլարով (3,2%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 83,26 դոլարի։





























