ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը երկկողմ հանդիպում են անցկացնում Շենչժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։
Նշվում է, որ երկկողմ բանակցություններից հետո նրանց կմիանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եռակողմ հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 14:30-ին։
AP-ի տվյալներով՝ Թրամփը մտադիր է քննարկել միջուկային սպառազինությունների վերահսկման, ինչպես նաև Ուկրաինայում և Իրանում հակամարտությունների կարգավորման հարցերը։
Reuters-ի տեղեկություններով՝ Թրամփը հայտարարել է, որ ինքն ու Սի Ծինփինը կողմ են Հորմուզի նեղուցով նավթի անխոչընդոտ մատակարարմանը։
Ավելի վաղ՝ հինգշաբթի, Թրամփն ու Պուտինը մոտ 40 րոպե տևած առանձնազրույց են ունեցել։ Դրանք նրանց առաջին առերես բանակցություններն էին 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում կայացած հանդիպումից ի վեր։





























