Ինդոնեզիայում  գտնվել է ռուսական Sukhoi SuperJet-100 օդանավի երկրորդ սեւ արկղը` պարամետրային գրանցիչը: Այդ մասին հաղորդել է Սալակ լեռան լանջին` օդանավի ընկկած վայրում, ինդոնեզական որոնողական խմբի ներկայացուցիչը:
Նա հաղորդել է, որ սարքը լավ վիճակում է եւ չի այրվել:

 «Սուխովի քաղաքացիական ինքնաթիռները» ընկերությունում, որին պատկանում է վթարված օդանավը, այս տեղեկատվությունը հաստատել են, հաղորդում է «Գոլոս Ռոսիին»:

Հիշեցնենք, ավելի վաղ գտնվել էր խոսքային գրանցիչը, որով ձայնագրվել են օդաչուների եւ ցամաքային ծառայությունների խոսակցությունները: Հատուկ հանձնաժողովն զբաղվում է դրա ապակոդավորմամբ:

Sukhoi SuperJet-100 օդանավը վթարի է ենթարկվել  մայիսի 9-ին` ցուցադրական թռիչքի ընթացքում`ինդոնեզական Յավա կղզում բախվելով Սալակ լեռան լանջին: Օդանավում գտնվել են 45 ուղեւորներ, այդ թվում` ութ ռուսներ: Բոլորը մահացել են: