ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը հիմք է դրել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջիկա հաջող գագաթնաժողովի համար։
«Նախագահ Պուտինն այստեղ կժամանի մի փոքր ուշ։ Մենք կունենանք եռակողմ հանդիպում։ Ես անհամբեր սպասում եմ այդ հանդիպմանը։ Մենք հենց նոր կարճատև հանդիպում ունեցանք նախագահ Պուտինի հետ և կարծում եմ, որ մեզ կհաջողվի հաջող [եռակողմ] հանդիպում անցկացնել», - ասել է պետության ղեկավարը ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ։





























