Իսկ ԹՐԻՓՓ–ը ո՞ւր է գնում կպնում, այսինքն էդ ԹՐԻՓՓ–ը Հայաստանի մեջ օդ է բարձրանո՞ւմ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ–ին առնչվող տեխնիկական հարցերը պիտի իրենց հետ քննարկվեն, քանի որ դրա մուտքն ու ելքը Ադրբեջանում է։
«Էլի մեր տարածքում է, բայց ո՞ւր է գնալու։ Ենթադրենք գնաց սարին կպավ, այնտեղ չկարողացավ Ադրբեջանի կողմով շարունակվի, չկարողացավ գնա կպնի Ղազախստանին և Չինաստանին։ Չպիտի ասե՞նք, իսկ ո՞նց ենք անցկացնում էս ճանապարհը, ու՞մ հետ պիտի տեխնիկական մասը քննարկվի, որտեղո՞վ է գնալու, Մարսո՞վ։
Այսինքն, որ դուք եկաք այստեղ, ինձնից հարցազրույց եք վերցնում, դուք իմ հետ չեք քննարկե՞լ այս հարցազրույցը, դա նշանակում է, որ դուք ինձնից կախվածության մեջ եք և ես ձեզ տնօրինում, տիրապետում և ղեկավարո՞ւմ եմ։ ԹՐԻՓՓ–ը Ադրբեջան չպիտի գնա՞։
Ասենք, ճանապարհը գալիս է, կամ տրուբեն գալիս է, պիտի գնա կպնի, եթե իրենց խողովակը գնում է, չգիտեմ, Տավուշ, մենք մի հատ խողովակ սարքենք, որը Վայոց Ձորով գալիս է, որ իրենց կպնի, այդ խողովակը չի կպնի իրար։ Անընդհատ ամեն ինչի մեջ ուզում եք վատ բան գտնեք, բայց տրամաբանություն դրեք գոնե ձեր հարցերի մեջ»,–ասաց նա։




























