Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կայուն են ու գնալով բարելավվում են։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ Շենժենում ԱՏՏՀ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։

Նա ընդգծել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը Թրամփի հետ՝ երկու երկրների հարաբերությունները «ճիշտ հունով» տանելու համար։

«Մենք նորովի ենք սահմանել չին-ամերիկյան կառուցողական և ռազմավարական կայուն հարաբերությունները՝ դրանք լցնելով հարգանքի, արդարության և փոխադարձության վրա հիմնված նոր բովանդակությամբ»,– ասել է Սի Ծինփինը։