Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև սահմանային անցակետերի արդիականացման նպատակով նոր վարկային համաձայնագրի ստորագրման նախագծին։
Ծրագրի հիմնական նպատակն է ֆինանսավորել Հայաստանի սահմանային անցակետերում սահմանային վերահսկողության ժամանակակից սարքավորումների ձեռքբերումն ու տեղադրումը, առկա ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև սահմանների և մաքսային կառավարման կարողությունների զարգացման համար նոր լաբորատորիայի ստեղծումը։
Նախագծով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 19,6 մլն եվրոյի վարկ, իսկ տեխնիկական աջակցության համար՝ 543 հազար եվրոյի դրամաշնորհ։




























