Հորմուզի նեղուցով հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) փոխադրող լցանավերի թիվը նոր հարձակումների պայմաններում կրկին զգալիորեն նվազել է։

Ըստ Bloomberg գործակալության՝ մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ վերջին մեկ շաբաթվա ընթացքում այս կարևոր ջրային ուղով անցել է ընդամենը երկու նավ, մինչդեռ նախորդ երկու ամիսներին շաբաթական միջին ցուցանիշը կազմել է ութ նավ։ Նավագնացության նման ցածր ակտիվություն առաջին անգամ է գրանցվել սեպտեմբերի սկզբից ի վեր, երբ Կատարը սկսեց ավելացնել արտահանումը՝ շահույթն ավելացնելու և գազի պակասի բախված սպառողներին օգնելու նպատակով։

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնի (UKMTO) տվյալներով՝ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Օմանի ափերի մոտ երկու լցանավ է հարձակման ենթարկվել։ Ավելի վաղ UKMTO-ն հայտնել էր նոյեմբերի 16-ին և 17-ին Հորմուզի նեղուցի նույն հատվածում լցանավերի վրա հարձակումների մասին։