Ղազախստանի հարավ-արեւելքում հրդեհ է տեղի ունեցել սահմանապահական գոտում: Տեղի լրատվամիջոցները հաղորդում են 8 -15 սահմանապահների մահվան մասին:

Հակասական տեղեկատվություն է ստացվում այն մասին, թե հատկապես ինչ է տեղի ունեցել: Հայտնի է, որ այնտեղ հրդեհ է եղել: «Նովոստի-Կազախստան» գործակալությունը հայտնում է, որ դիտարկվում է երկու վարկած. Հարձակում եւ ողբերգություն` կապված «դեդովշինայի» հետ:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», սահմանապահական ծառայության Ալմաթիի ստորաբաժանումում հայտնել են, որ  «սա փակ տեղեկատվություն է» եւ խնդրել են մեկնաբանությունների համար դիմել երկրի ազգային անվտանգության կոմիտե, որի մամլո ծառայությունը մեկնաբանությունների համար առայժմ հասանելի չէ: