Վաշինգտոնը պետք է ճիշտ վարվի Թայվանի հարցում և խուսափի չին-ամերիկյան հարաբերություններում լուրջ բարդությունների առաջացումից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը։

«Թայվանի հարցում ամերիկյան կողմը պետք է հետևողականորեն ճիշտ վարվի և խուսափի չին-ամերիկյան հարաբերություններում լուրջ բարդությունների առաջացումից», - ասել է Սի Ծինփինը, որի խոսքերը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Հանդիպումը կայացել է Շենչժենում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում և դարձել Չինաստանի ու ԱՄՆ-ի առաջնորդների երրորդ հանդիպումն այս տարի։ Մայիսին նրանք բանակցություններ են անցկացրել Պեկինում՝ Թրամփի՝ ՉԺՀ կատարած այցի ընթացքում, իսկ սեպտեմբերին՝ Վաշինգտոնում՝ Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած պատասխան պետական այցի ընթացքում։