ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շենչժենում սկսել են եռակողմ հանդիպումը։
Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները պատմության մեջ առաջին անգամ են նման ձևաչափով բանակցություններ անցկացնում, Շենչժենից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Հանդիպումն ընթանում է «Ցիլին Շանչժուան» լեռնային առանձնատանը՝ ՉԺՀ պետական նստավայրում։ Նախօրեին այստեղ անցկացվել են նաև ռուս-չինական բարձր մակարդակի բանակցությունները։





























