ԱՄՆ-ում կրակոցների եւս մեկ դեպք է տեղի ունեցել. Ինդիանապոլիսում տղամարդը կրակ է բացել բնակելի համալիրում: Մեկ մարդ զոհվել է, եւս երեքը ծանր վնասվածքներ են ստացել:
Կրակոցները լսելի են եղել Villa Paree վարձակալական ընկերության վարչական շենքի տարածքից եւ համալիրի տարածքում տեղակայված ջրավազանից, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, հարձակվողը կրակել է ինքն իրեն, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ շուտով մահացել է: Ինչպես հայտնի է դարձել, կրակողը նույն այդ համալիրի բնակիչ է եղել: Անհայտ է, թե ինչն է նրան ստիպել կրակ բացել անօգնական մարդկանց ուղղությամբ:
Հիշեցնենք, նմանատիպ դեպք էր գրանցվել Սիեթլում. Տղամարդը կրակել էր սրճարանի այցելուներին, իսկ հետո փորձել էր ինքնասպան լինել, բայց ողջ էր մնացել:




























