Հավանություն է տրվել Հայաստանի և Օմանի կառավարությունների միջև դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար վիզայի պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագրի ստորագրմանը։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 19-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։

Նշվում է, որ համաձայնագրի ստորագրումը կնպաստի Օմանի հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը՝ տարբեր մակարդակներում պաշտոնական և աշխատանքային այցերի կազմակերպման միջոցով։