ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի կեսերին Մայամիում կմասնակցի G20-ի նիստին։ Այս մասին նա հայտնել է նոյեմբերի 19-ին կայացած ճեպազրույցում։

Փաշինյանն ընդգծել է, որ «քսանյակի» նիստին մասնակցելու հրավերը մեծ պատիվ է, և ինքն անպայման կմասնակցի։ Վարչապետը նշել է, որ հրավիրված են նաև Ադրբեջանի և Ղազախստանի ղեկավարները, իսկ Ռուսաստանն առհասարակ G20-ի անդամ է։

Անպայման կմասնակցեմ, մնացած հարցերը մշակման փուլում են, նշել է Փաշինյանը։