Մեծ տերությունների միջև համաձայնությունն աշխարհին անդորր է բերում, իսկ նրանց առճակատումը հանգեցնում է քաոսի։ Այս մասին Շենչժենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Երբ մեծ տերություններն ապրում են համերաշխ ձևով, աշխարհում անդորր է, իսկ երբ նրանք առճակատվում են, աշխարհը քաոսի մեջ է ընկղմվում։ Այսօր աշխարհում արագանում են հարյուրամյա մասշտաբի փոփոխությունները, մոլորակի վրա անդորր չկա։ Հենց դժվար ժամանակներում է դրսևորվում պատասխանատվությունը, և մեր երեք երկրները պետք է օրինակ ծառայեն, համատեղ պահպանեն խաղաղությունն ու կայունությունն ամբողջ աշխարհում և ավելի մեծ ներդրում ունենան մարդկության առաջընթացում», — ասել է նա։