ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ դեկտեմբերի 3-ին Մոսկվայում նախատեսված հանդիպմանը կքննարկվի Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցը։

Նոյեմբերի 19-ի ճեպազրույցում Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանի երկաթուղիների արդիականացման համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ։ «Մեզ կոնկրետ պատասխաններ են պետք։ Իրականում հարցը մեկն է՝ պատրա՞ստ է «Ռուսական երկաթուղիներ»-ը անհրաժեշտ ծավալով ներդրումներ կատարել՝ Հայաստանի երկաթուղիները մրցունակ դարձնելու համար։ Եթե այո, շատ լավ։ Եթե ոչ, մենք պետք է նոր ներդրողներ գտնենք», — հայտարարել է Փաշինյանը։