ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրների համար դժվար է հրաժարվել միջուկային զենքից, երբ արդեն տիրապետում են դրան։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
«Անկեղծ ասած՝ դա շատ դժվար է անել, որովհետև միջուկային զենք ունենալուց հետո չես կարողանում հրաժարվել դրանից։ Երկրների ղեկավարները չեն կարողանում հրաժարվել դրանից։ Այնպես որ, դա անելը հեշտ չէ», — ասել է Թրամփը։




























