Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանը նշում է 100-ամյակը: Google.ru-ն այդ կապակցությամբ տոնական տեսքով է հանդես գալիս` լոգոտիպի G եւ e տառերի միջեւ տեղադրելով թանգարանի շենքի պատկերը:
1898թ. օգոստոսի 17-ին կայացել է նոր թանգարանի հիմնարկեքի արարողությունը: Շենքի կառուցման գործը վստահվել էր ճարտարապետ Ռոման Քլեյնին, որը շինությունը նախագծել է անտիկ տաճարի նմանությամբ: 1912թ. մայիսի 31-ին Ալեքսանդր Ш կայսեր անվան գեղարվեստի թանգարանը բացվեց: 1932թ. այն վերանվանվեց կերպարվեստի թանգարան, իսկ 1937թ. դրան շնորհվեց Ա. Ս. Պուշկինի անունը:
Թանգարանում գեղարվեստի, քանդակագործության եւ կիրառական արվեստի շուրջ երեք հազար նմուշներ կան: Այնտեղ պահվող հուշարձանների ընդհանուր թիվը կազմում է 670 հազար պահպանման միավոր: Դրանք նկարներ են, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, կիրառական արվեստիի ստեղծագործություններ, հնագիտական հուշարձաններ, լուսանկարներ եւ այլն:
Ամեն տարի թանգարանն ունենում է շուրջ 1 մլն այցելու:



























