2006 թվականից մայիսի 31-ը հայտարարվել է շիկահերների միջազգային օր: Միեւնույն տարում շիկահերների հատուկ մրցանակ է սահմանվել` «ադամանդե ծամկալ»:
Գիտնականները չհուսադրող կանխատեսում են արել: Նրանց տվյալներով` իրական շիկահերները բավական հազվադեպ են հանդիպում, իսկ 2202թ. դրանք ընդհանրապես չեն լինի:
Միայն վերջին 50 տարում շիկահերների թիվը կրճատվել է` բնակչության ընդհանուր թվի 49% -ից հասնելով 14%-ի, գրում է Calend-ը:
Գիտնականները մի քանի պատճառ են նշում: Առաջին, որպեսզի երեխան ծնվի շիկահեր, երկու ծնողներն էլ պետք է բաց գույնի մազեր ունենան: Երկրորդ, այն երկրներում, որտեղ մազերի մուգ գույնը գերիշխող է, բնակչությունն արագ աճում է, այն դեպքում, երբ եվրոպացիները հաճախ բավարարվում են մեկ երեխայով:
Ըստ գիտնականների` բաց գույնի մազերով վերջին մարդը կծնվի Ֆինլանդիայում, որտեղ բայց գույնի մազեր ունեցողներն ամենաշատն են:




























