Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՍԻԹԻ» ՍՊ ընկերության՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 37/1 հասցեում գործող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

- արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում.

- առաստաղը չի ունեցել հարթ մակերես, չեն կանխարգելվել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու հավանականությունը։

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։