Միջուկային զենքը պետք է ամբողջ աշխարհում լիովին արգելվի և ոչնչացվի։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը։
Չինաստանի առաջնորդը նշել է, որ պետությունները պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ միջուկային հակամարտությունը կանխելու համար, քանի որ նման բախման դեպքում հաղթողներ չեն լինի։ Սի Ծինփինն ընդգծել է, որ դրա համար համաշխարհային տերությունները պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։





























