Երևանի կոյուղու համակարգերի վերակառուցման և վերանորոգման համար հատկացվել է լրացուցիչ 490,5 մլն դրամ (1,3 մլն դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 19-ի նիստում։
Նշվում է, որ 2026 թվականին Երևանի վարչական շրջաններում նախատեսվում է իրականացնել կոյուղու համակարգերի արդիականացման և կառուցման աշխատանքներ՝ ընդհանուր 1 մլրդ 76 մլն դոլար արժողությամբ։





























