ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչու է ձգձգվում Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման նախաձեռնության իրականացումը։ Հիմնական խոչընդոտը պատժամիջոցների վտանգն է։
Նոյեմբերի 19-ի ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մեծ հաճույքով կիրականացնի նախագիծը, եթե պատժամիջոցների վտանգ չլինի։ Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ տեխնոլոգիաները չի հաջողվում ձեռք բերել, քանի որ դրանք վաճառողները հրաժարվում են գործարքից՝ մտավախություն ունենալով, որ իրենք էլ կհայտնվեն պատժամիջոցների տակ։ Պատճառն այն է, որ խոսքն Իրանից ներկրվող նավթի վերամշակման մասին է։
Փաշինյանի խոսքով՝ հարցն անհրաժեշտ է քննարկել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Եթե նրանք պատժամիջոցներ չկիրառելու հնարավորություն տեսնեն, ծրագիրը կիրականացվի։





























