ՄԱԿ-ի ստեղծման ակունքներում կանգնած են Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն, ուստի նրանց ուսերին է դրված միջազգային իրավունքի համակարգի պահպանման և ամրապնդման խնդիրը։ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք կանգնած ենք եղել Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման ակունքներում, ուստի մեր ուսերին է դրված այս համընդհանուր կազմակերպության ձևավորման հետ մեկտեղ ստեղծված միջազգային իրավունքի համակարգի պահպանման և ամրապնդման խնդիրը՝ ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունն ու դրանում ամրագրված սկզբունքները», — ասել է Ռուսաստանի ղեկավարը։





























