ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման ժամանակ նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք ունենա։
«Դրանից (միջուկային զենքից) հրաժարվելը հեշտ չէ։ Բայց չափազանց կարևոր է, որ մենք համագործակցենք այլ երկրներում միջուկային զենքի տարածման դեմ պայքարում։ Հենց դա ենք մենք անում Իրանում։ Մենք թույլ չենք տա, որ Իրանը միջուկային զենք ունենա», - ասել է ամերիկացի առաջնորդը։
«Երբ արդեն միջուկային զենք ունեք, շատ դժվար է դրանից հրաժարվել՝ լինելով երկրի առաջնորդ», - պարզաբանել է նա։ «Կյանքն այդպես է դասավորված, գիտեք։ Դուք հազարավոր միավոր զենք ունեք և պետք է ազատվեք դրանցից։ Բայց մեզնից բացի կան երկրներ, որոնք նույնպես միջուկային զենք ունեն, թեև զգալիորեն ավելի փոքր քանակությամբ», - հայտարարել է Թրամփը։





























