ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է նշել Եվրոպայում համասեռամոլ ներկայացող քրեական հեղինակությունների անունները։

Նոյեմբերի 19-ի ճեպազրույցում վարչապետին խնդրել են հնչեցնել անունները, քանի որ նա արդեն այդ թեման բարձրացրել էր եվրոպական երկրներից մեկն այցելության ընթացքում։

Ի պատասխան՝ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում վիզային ռեժիմի ազատականացման շուրջ, և արդեն երկար տարիներ Եվրոպայից բողոքներ են ստացվում այն մասին, որ որոշ քաղաքացիներ փոքրամասնություններին պատկանելու հանգամանքն օգտագործում են որպես ԵՄ երկրներ արտագաղթելու պատրվակ։ Փաշինյանի կարծիքով՝ կան ինչպես իրական, այնպես էլ կեղծ դեպքեր, իսկ դրանց իսկությունը օբյեկտիվորեն ստուգելը խնդրահարույց է։ «Մեզ ասում են՝ լուծեք խնդիրը։ Այն կարող է լուծվել այնպիսի օրենսդրության ընդունմամբ, որի համաձայն՝ փոքրամասնությունների ներկայացուցիչները հետապնդման չեն ենթարկվում»,– կարծում է Փաշինյանը։

Նա հրաժարվել է անուններ նշել՝ վկայակոչելով անձնական տվյալների գաղտնիությունը։