Չինաստանը չորս կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել մեծ տերությունների փոխգործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը։
«Առաջին՝ հավատարիմ մնալ փոխադարձ հարգանքի սկզբունքին։ Երկրորդ՝ հավատարիմ մնալ խաղաղ գոյակցության սկզբունքին», — հայտարարել է Սի Ծինփինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպմանը։ Հանդիպումն ընթանում է Շենչժեն քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։
Չինաստանի առաջնորդի պարզաբանմամբ՝ երրորդ կետը համագործակցության և փոխշահավետ զարգացման սկզբունքին հավատարիմ մնալն է, իսկ չորրորդը՝ երկխոսությանն ու խորհրդակցություններին հավատարիմ մնալը։





























