Ավարտվել է Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը

Շենչժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը։ Այն տևել է 1,5 ժամ։

Առաջնորդների հանդիպումը կայացել է «Ցիլին Շանչժուան» պետական նստավայրում, որն այդպես է անվանակոչվել երկարակեցության և բարեկեցության խորհրդանիշ հանդիսացող «չինական միաեղջյուրի» պատվին։