Կոլումբիական ձախ արմատական FARC խմբավորման գրոհայինները ազատել են մեկ ամիս առաջ առեւանգված ֆրանսիացի լրագրող Ռոմեո Լագլուային: Ինչպես գրում է MIGnews-ը, Լագլուային հանձնել են երկրի հարավում միջազգային միջնորդների խմբին:

Լրագրողը հավաստիացրել է, որ իրեն լավ է զգում:

Միաժամանակ, Latindex-ի հաղորդմամբ, լրագրողի հանձնումը սկանդալով է ավարտվել: Ամբողջ տեղի ունեցածը նկարահանելով տեսախցիկով` ֆրանսիացին սկսել է բավական կոշտ քաղաքական հայտարարություններ անել: Նա նկատել է, որ այդ «աննկատ» զինված հակամարտությունում «լավեր եւ վատեր չկան»: «40 տարվա ընթացքում մեր մարդիկ այստեղ սպանում են միմյանց, իսկ կառավարությունն ու լրատվամիջոցները հաճախ ամեն ինչ աղավաղված են ներկայացնում: Եվ միայն այդ տարածք գնալուց հետո ես հասկանում, որ իրավիճակը շատ ավելի բարդ է», - ընդգծել է լրագրողը:

Այն ընթացքում, երբ աշխարհի  լրատվամիջոցները հեռարձակում էին այս հայտարարությունները, Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն պերուական մայրաքաղաք Լիմայից իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.  «Լանգուլա, մի բան է լրագրողական հետաքրքրասիրությունը, այլ բան` ահաբեկիչներին աջակցելը»: