ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Շենչժենում կայացած եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցել է մինչև մեքենան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կայացել է «Ցիլին Շանչժուան» պետական նստավայրում։ Այն անվանվել է ի պատիվ երկարակեցության և բարեկեցության խորհրդանիշ համարվող «չինական միաեղջյուրի»։ Սա երեք երկրների առաջնորդների՝ պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումն է։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովն անցկացվում է Չինաստանի Շենչժեն քաղաքում նոյեմբերի 18–19-ը։ ԱԽՏՀ-ի կազմում ընդգրկված է տարածաշրջանի 21 տնտեսություն, այդ թվում՝ Ռուսաստանը։





























