Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրականապես հերքում է Սյունիքի տարածքները հանձնելու մեղադրանքները։

Նոյեմբերի 19-ի ճեպազրույցում լրագրողը ներկայացրեց Փաշինյանի խոսքի երկու ձայնագրություն․ մեկում ասվում է, որ Սյունիքից ոչ մի թիզ հող չի հանձնվել, մյուսում՝ զորքերը հետ քաշելու պատասխանատվության մասին։

Երկուսն էլ լսելուց հետո Փաշինյանը որևէ հակասություն չգտավ։

«Սյունիքն ունի հստակ սահմաններ։ Կարելի է պնդել, որ սահմանն անցնում է Կասպից ծովով, ոմանք հենց այդպես էլ անում են։ Ինձ համար Սյունիքը շատ կոնկրետ հասկացություն է։ Ես Հայաստանի ինքնիշխան տարածքից զորքերը հետ քաշելու հրահանգ երբեք չեմ տվել», - հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ զորքերը հետ են քաշվել մինչև սահման, քանի որ մինչ այդ գտնվել են Սյունիքի սահմաններից դուրս։ «Եթե հետ չքաշվեինք, կլինեին ձեր փափագած 5 հազար զոհերը (44-օրյա պատերազմում)։ Կողմնորոշվեք՝ ես պե՞տք է կանգնեցնեի պատերազմը, թե՞ ոչ», - առաջարկեց Փաշինյանը՝ առիթը բաց չթողնելով հիշեցնելու, որ «ժողովուրդն իմ օգտին է քվեարկել»։