Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կտրուկ է արձագանքել ՎԳՏՌԿ-ի կրեմլյան թղթակից Պավել Զարուբինի այն հարցին, թե ինչպես են անցել Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի եռակողմ բանակցությունները։

Դրվագի տեսանյութը հրապարակել է հենց Զարուբինը։ Նա հանդիպմանը ներկա գտնված ԱԳ նախարարին հարցրել է՝ «արդյոք հաջողվել են բանակցությունները»։

«Դե, նախագահն է անցկացրել բանակցությունները։ Ինչպե՞ս եք կարծում։ Ինչո՞ւ եք հարցնում՝ հաջողվել են, թե ոչ»,– նյարդայնացած պատասխանել է Լավրովը, ինչից հետո անմիջապես հեռացել է։

Ռուսական իշխանամետ մամուլում Սիի, Պուտինի և Թրամփի հանդիպումը ներկայացնում էին որպես «նոր Յալթա»՝ զուգահեռներ անցկացնելով 1945 թվականին Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի հանդիպման հետ, որի ժամանակ նրանք փաստացի աշխարհը բաժանեցին ազդեցության գոտիների։