Հիմա քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարցը և ես անձամբ կարծում եմ, որ կամրագրենք դրույթ, որ այն ուժերը կամ այն անհատները, որոնց վերաբերյալ ընտրակաշառք բաժանելու կամ ընտրակեղծարարության մասին հաստատված և օրինական ուժի մեջ մտած դատական վճիռներ կլինեն, այդ ուժերի մասնակցությունը որոշակի ժամանակով արգելվի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։

«Հիմա, ինչպես գիտեք, դեռ վճիռներ չկան, և ես չգիտեմ արտահերթ ընտրություններ տեղի կունենան, թե չեն ունենա, և այդ արտահերթ ընտրությունները երբ տեղի կունենան։ Եթե այդ օրենքը ամրագրած լինենք ու արդեն դատական վճիռները լինեն օրինական ուժի մեջ մտած, ես կարծում եմ, որ այո, այդ ուժերը և այդ անհատները պետք է չկարողանան մասնակցել ընտրություններին։

Բայց եթե անգամ այդ օրենքը դեռ ուժի մեջ մտած չլինի, դեռ վճիռներ չլինեն, ես ուղղակի վստահություն ունեմ, որ գործող ընդդիմությունը նույն հաջողությանը չի կարողանա հասնել, որովհետև նաև նույն ծավալի ընտրակեղծարարության չի կարողանա դիմել»,–ասաց նա։

Վոլոդյա Հակոբյանը անդարդարձավ նաև Սպիտակում կայանալիք ՏԻՄընտրություններին. «Ես մտահոգված եմ, որ Սպիտակում, իմ կարծիքով անհեթեթ պատճառներով Տարածքային ընտրական հանձնաժողովը դիմել է դատարան մեր թեկնածուի գրանցումը անվավեր ճանաչելու հարցով։ Ընդդիմությունը սաղ օրը մեզ քննադատում էր, որ այ ձեր թիմակցին տարել եք ԿԸՀ նախագահ, բայց մենք տեսնում ենք որ ԿԸՀ–ից ավելի շատ դժգոհ է իշխանությունը, քան ընդիմությունը և ուրեմն գործ ունենք ժողովրդավար պետության հետ»,– ընդգծեց նա։