Ռուսաստանի նախագահն «անիմաստ» է որակել Արևմուտքի այն փորձերը, որոնց համաձայն «նրանք փորձում են Ռուսաստանին մղել այնտեղ, որտեղ նրանք չեն ուզում գնալ» Նա շեշտել է, որ Մոսկվան այդ ուղղությամբ «ոչ մի զիջման չի գնա»։

Պուտինը վերահաստատել է, որ ռուսական կողմն առաջնորդվում է «տեղում ձևավորված իրողություններով»՝ հասկացնելով, որ Ռուսաստանը չի պատրաստվում Ուկրաինային վերադարձնել լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր գրաված տարածքները։

«Մենք չենք պատրաստվում որևէ բան զոհաբերել, մենք պատրաստվում ենք փոխզիջումներ փնտրել և կարծում ենք, որ դրանք հնարավոր են»,– նշել է նա։

ՌԴ նախագահի համոզմամբ՝ պատերազմը դադարեցնելու համար Կիևն ու եվրոպական երկրները պետք է ընդունեն «տեղում առկա իրողությունները» և համաձայնեն դրանց ամրագրմանը․ միայն այդ դեպքում, ըստ Պուտինի, հնարավոր կլինի ավարտել հակամարտությունը։