Դոնբասի բնակիչներն Ուկրաինայից անկախանալու մասին հայտարարել են՝ առաջնորդվելով միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այդ տարածքներում ապրող ու նախկինում էլ այնտեղ բնակված մարդիկ այդ քայլին գնացել են ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածին և միջազգային իրավունքին համապատասխան ձևով»,– ընդգծել է Պուտինը Չինաստան կատարած այցն ամփոփող մամուլի ասուլիսում։

Անդրադառնալով Դոնբասի մնացած 10%-ին՝ ՌԴ նախագահը նշել է, թե ուկրաինական կողմը հույս ունի ևս որոշ ժամանակ պահել այդ հատվածը, սակայն կասկած է հայտնել դրա արդյունավետության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18–19-ին Պուտինը գտնվում էր Շենչժենում, որտեղ անցկացվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովը։ Միջոցառման շրջանակում կայացել է նաև Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը։