Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կեսկատակ քննարկել է Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու հարցը։ Միաժամանակ նա կասկածի տակ է դրել մրցանակի արժեքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք դա այսպես՝ կեսկատակ ենք քննարկել», — ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողների՝ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին հարցին։

Պուտինի խոսքով՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը մի շարք դեպքերում շնորհվել է քաղաքական նկատառումներով, այլ ոչ թե խաղաղության հասնելու գործում իրական ներդրման համար։

«Չգիտեմ՝ այսօր ընդհանրապես արժե՞ պայքարել դրա համար», — եզրափակել է Ռուսաստանի նախագահը։

Նոյեմբերի 18–19-ը Պուտինը Շենչժենում էր, որտեղ անցկացվում էր Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի շրջանակում նա բանակցություններ է վարել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։