Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ապօրինի են և հակասում են միջազգային իրավունքի նորմերին», — ասել է Պուտինը լրագրողներին՝ Չինաստան կատարած այցի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովն անցկացվում է նոյեմբերի 18–19-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Միավորման կազմում ընդգրկված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը։





























