Մայիսի 30-ին, ժամը 18.11-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի «Զառիթափ» ձորակում հայտնաբերվել է տղամարդու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել 66-ամյա Աղաբեկ Ադամյանի դին:
Մահվան հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում:




























