Արարատի մարզում մայիսի 29-ին, ժամը 16.10-ի սահմաններում, կարկուտ է տեղացել Վեդի քաղաքում, Դաշտաքար, Նոր-Կյանք, Սիսավան, Արալեզ եւ Փոքր Վեդի գյուղերում:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը: Ստեղծվել է հանձնաժողով` հասցված վնասի չափը պարզելու եւ գնահատելու համար:

Նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում տեղացած կարկտի հետեւանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը: Ստեղծվել է հանձնաժողով` հասցված վնասի չափը պարզելու եւ գնահատելու համար:

Տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

Նույն օրը, Լոռիի մարզում տեղացած կարկտի հետեւանքով վնասվել են Լեռնապատ, Լեռնահովիտ եւ Մեղվահովիտ գյուղերի պտղատու այգիներն ու ցանքատարածքները: