Հութիները հարձակվել են Էր Ռիադի ֆինանսական թաղամասում գտնվող երկնաքերի վրա, ինչի հետևանքով վնասվել են շենքի մի քանի հարկերն ու հարակից շինությունները։ Տուժածներ չկան, հինգշաբթի հայտնել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունից։

Գերատեսչության տվյալներով՝ արտակարգ ծառայություններն օպերատիվորեն արձագանքել են միջադեպին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մարդկանց ու գույքի պաշտպանության համար։

Քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչը տեղի ունեցածն անվանել է «հութիների ահաբեկչական խմբավորման իրականացրած ահաբեկչական հարձակում»։ Հարվածի հետևանքով նյութական վնաս է արձանագրվել, սակայն տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել։

Գերատեսչությունն ընդգծել է, որ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումը միջազգային իրավունքի «կոպիտ խախտում» է և վկայում է հութիների թշնամական գործողությունների վտանգավորության մասին։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն հստակեցրել, թե ինչ զենքով է իրականացվել հարձակումը և որքան լուրջ է վնասվել երկնաքերը։