Տիբեթի Լհաս քաղաքում, մայիսի 27-ին, երկու բուդդայական վանականների ինքնահրկիզումից հետո, Չինաստանի հատուկ ծառայությունները զանգվածային ձերբակալություններ են սկսվել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, արդեն շուրջ 600 մարդ է ձերբակալվել:

Reuters-ը նշում է, որ անհնար է անկախ աղբյուրներից պարզել ձերբակալվածների ու կալանավորվածների թիվը, քանի որ օտարերկրյա լրագրողներին արգելված է մուտք գործել Տիբեթ:

«Ռադիո Ազատ Ասիա»-ի տվյալներով, մայիսի 30-ին, Սիչուան նահանգում եւս մեկ տիբեթցի կին հրկիզել է իրեն, գրում է Lenta.ru-ն:

Չինաստանի իշխանությունները ինքնահրկիզվողներին հայտարարել են «ահաբեկիչներ» եւ հանցագործներ: Նրանք մեղադրել Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ-լամային եւ Տիբեթի այլ գործիչների, ովքեր գտնվում են վտարանդիության մեջ, նման գործողություններ հրահրելու մեջ:

Նշենք, որ վանականներն իրենց քայլով պայքարում են Տիբեթի անկախության համար: