ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոն վերադառնալիս NBC News-ի թղթակից Գեյբ Գուտիերեսին հայտարարել է, որ ակնկալում է ապագայում հանդիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

ԱՄՆ նախագահի՝ վերջերս Ասիա կատարած այցի ընթացքում հանդիպումը չի տեղի չի ունեցել, թեև ավելի վաղ նա չէր բացառել նման հնարավորությունը։

«Հարաբերություններ կան, բայց մենք չհանդիպեցինք։ Չափազանց շատ հանդիպումներ կային… Դա չէր ստացվի… Մենք ինչ-որ պահի կանցկացնենք այդ հանդիպումը»,- ասել է Թրամփը։