Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, մայիսի 30-ին, ժամը 23.00-ին, օդանավակայանից բերման են ենթարկել 61-ամյա Գրիգոր Սահակյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2007 թ. փետրվարի 13-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Դաշնային անվտանգության ծառայության վարչության կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:



























