ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է համաձայնագիր կնքել, որը հնարավորություն կտա դադարեցնել պատերազմը։ Այդ մասին X սոցիալական ցանցում գրել է Fox News-ի լրագրող Այշա Հասնին։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ ինքը Պուտինի հետ քննարկել է այդ հարցը, երբ լրագրողները հեռացել են հանդիպումից։
«Այո։ Բայց դուք գիտեք, որ մամուլի ներկայացուցիչների հեռանալուց հետո մենք հանդիպում ունեցանք, չէ՞ որ գիտեք այդ մասին։ […] Նա ցանկանում է գործարք կնքել, և ես հույս ունեմ, որ Զելենսկին նույնպես դա է ցանկանում։ Եվ ես կարծում եմ, որ նա ցանկանում է»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինն իրեն հայտնե՞լ է, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ պատերազմը դադարեցնելու համար։





























