ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին կոչ է արել համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ Կիևին աջակցելու համար ծախսվող միջոցներն իրենց սեփական կարիքներին ուղղելու նպատակով։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով բանակցությունների բովանդակությանը ծանոթ չորս աղբյուրների։
Թերթի զրուցակիցների տեղեկություններով՝ ամերիկացի առաջնորդը նման առաջարկ է արել Չինաստանում կայացած բանակցություններից հետո՝ եվրոպական հանդիպման մասնակիցների հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Եվրոպական հանդիպման մասնակիցների հետ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը <...> եվրոպացի առաջնորդներին հայտարարել է, որ նրանք Ուկրաինայի վրա ծախսում են «միլիարդներ ու միլիարդներ»՝ միջոցներ, որոնք կարող էին ուղղել իրենց իսկ «հրաշալի երկրների» կարիքներին»,— ասվում է նյութում։





























